ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի

Տավուշի սահմանամերձ գյուղերում հազարավոր ընտանիքներ մնացել են առանց ձմռան վառելափայտի
16.10.2024 | 07:35

Աշնանային անձրևների սեզոնն է, անտառային ցեխոտ ճանապարհները բեռնատար ավտոմեքենաների համար դարձել են անանցանելի։ Տավուշի գյուղերում տները ձմռանը ջեռուցում են վառելափայտով, գյուղացիների տների մեծ մասում գազով աշխատող ջեռուցման համակարգեր տեղադրված չեն։ Անտառը այժմ փակվել է վառելափայտ տեղափոխելու համար, իսկ մարզի սահմանամերձ, անտառամերձ գյուղերի հազարավոր ընտանիքներ ձմռան համար վառելափայտի անհրաժեշտ պաշար չեն կուտակել։

Ամեն աշուն Տավուշի սահմանամերձ, անտառամերձ բնակավայրերի յուրաքանչյուր ընտանիքի տրվում էր անտառում 8 խորանարդ մետր պատրաստելու, տնօրինելու թույլտվություն, այս աշուն նման թույլտվություն տրվել է միայն վերոհիշյալ բնակավայրերի ընտանեկան և սոցիալական նպաստառու ընտանիքներին։ Սակայն նպաստառու ընտանիքներին թափուկ պատրաստելու թույլտվությունը ուշ տրվեց, անձրևները այդ ընտանիքներին խանգարեցին անտառում վառելափայտի թափուկ պատրաստել և իրենց տներ տեղափոխել։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3388

Մեկնաբանություններ